Իրանի Մեջլիսը վավերացրել է ԵՏՄ հետ ԱԱԳ ստեղծելու համաձայնագիրը10 հունիսի 2019 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Իրանի Մեջլիսը վավերացրել է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Վավերացման օգտին են քվեարկել պատգամավորներից 174–ը, դեմ` 4-ը, հայտնում է «Sputnik Արմենիան» IRNA իրանական գործակալության վրա հղումով։ Օրենսդրական մարմնի անդամ Ալդի Ակբար Քարիմին ասել է, որ համաձայնագիրն Իրանի համար մեծ հեռանկարներ է բացում։ Նրա խոսքով` ԵՏՄ-ի հետ համագործակցությունը կարող է նախադեպ դառնալ, որպեսզի Իրանն Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնի։ Նրա կարծիքով` այդ համաձայնագրի շնորհիվ Իրանում օտարերկրյա նոր ներդրումներ կլինեն ու աշխատատեղեր կբացվեն։ Համաձայնագիրը կձևավորի ԵՏՄ–ի ու Իրանի առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնս մոտեցված կլինեն Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ Կնքված փաստաթուղթը Իրանի ու ԵՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է։ Եվրասիական տնտեսական միության երկրների ու Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը կնքվել է 2018 թվականի մայիսի 17–ին Աստանայի տնտեսական համաժողովի ժամանակ։ Եռամյա համաձայնագրով նախատեսվում է, որ ԵՏՄ–ի ու Իրանի միջև ապրանքների որոշ տեսակների համար մաքսատուրքերը կնվազեն կամ կվերացվեն։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |