Ինչու չի կառուցվում Սևանի խոստացված լճափնյա հետիոտն ճեմուղին10 հունիսի 2019 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքաշինության կոմիտեն 2019-ի հունվարին հայտնել էր, որ նոր թափ է հաղորդվել 2018-ին մեկնարկած Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում հանգստի և զբոսաշրջության գործառույթների զարգացման ծրագրին, ըստ որի պետք է կառուցվեր մոտ 10 կմ երկարություն ունեցող լճափնյա հետիոտն ճեմուղի: PanARMENIAN.Net -ի հարցմանն ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը հայտնել է, որ «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի իրականացման աշխատանքները դեռ չեն իրականացվում, քանի որ նախորդ ներկայացված էսքիզային լուծումներում «լիարժեք հաշվի չէին առնված Սևան քաղաքի տեղադիրքը, ինչպես նաև անհրաժեշտ հետիոտն և տրանսպորտային կապերը»: Քաղաքաշինության կոմիտեում կազմակերպվել է քննարկում նախագծողների հետ: Հաշվի առնելով, որ ներկայացված նախագիծն ավարտուն չէ` այն ներառվել է ՀՀ կառավարության 2019 թվականի միջոցառումների ծրագրում, նշել է Ղուլարյանը: Ըստ ծրագրի՝ ճեմուղին ծառայելու է որպես կառուցապատումից ազատ (լողափնյա տարածքներ, բնական լանդշաֆտ) և կառուցապատվող գոտիների բաժանիչ գիծ: Ծրագրով առաջարկվում է «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում հանգստի և զբոսաշրջության գործառույթների զարգացման համար կտրուկ փոխել ինչպես տարածքին առնչվող իրավական կարգավորումները, այնպես էլ տարածքի գոտևորման և կառուցապատման սկզբունքները՝ ստեղծելով ներդրումների համար գրավիչ պայմաններ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |