Արա Քոչունյան. Հարկավոր է պարզել, թե ով է ատրճանակ տվել Հրանտ Դինքի մարդասպանի ձեռքը

PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի սպանության գործում դեռեւս ոչ մի նորություն չկա: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում ասել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը: Նրա խոսքերով, ներկայումս դատարանն արձակուրդի մեջ է, լսումները կսկսվեն մոտ մեկ ամսից: «Բայց ես չեմ ,կարծում, որ որեւէ նորություն լինի: Հրանտ Դինքին սպանողը` Օգյուն Սամաստը, ընդամենը Դինքին գնդակահարած պատանի է: Մինչդեռ դատարանին հարկավոր է հստակ իմանալ, թե ով էր կանգնած մարդասպանի մեջքին, եւ ով է, կոպիտ ասած, ատրճանակը նրա ձեռքը տվել: Բայց գործը դեռեւս առաջ չի գնում: Գտնվել են ինչ-որ երկու նոր վկաներ, տեսնենք»,- նշել է նա:



Հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը 2007թ. հունվարի 19-ին սպանվել է Ստամբուլում` թուրք ազգայնամոլ Օգյուն Սամաստի կողմից: Սպանության գործով ձերբակալվել է հանցագործության նախապատրաստման մեջ կասկածվող 19 հոգի:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---