ՀՀ-ն ու ՌԴ-ն Ուրարտուի մասին ցուցահանդեսի շուրջ են բանակցում

ՀՀ-ն ու ՌԴ-ն Ուրարտուի մասին ցուցահանդեսի շուրջ են բանակցում

PanARMENIAN.Net - Հայաստանի պատմության թանգարանն ու ՌԴ Պուշկինի անվան թանգարանը բանակցում են ուրարտական քաղաքակրթությանը նվիրված ցուցահանդես նախապատրաստելու շուրջ, որը կարող է համաշխարհային սենսացիա դառնալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկյացուցիչ Միխայիլ Շվիդկոյը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

Շվիդկոյը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողովին», որը պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է ֆրանսիական Շամոնիի սահմաններից դուրս, և Հայաստանն առաջինն է հյուրընկալում այս հեղինակավոր միջազգային միջոցառումը:

«Մոսկովյան թանգարանում շատ հետաքրքիր նմուշներ կան: Շատ մեծ հավաքածու կա մյուս թանգարանւմ»,-ասել է Շվիդկոյը՝ հավելելով, որ ցուցադրությունը հետաքրքիր կլինի հայ և ռուս հանրությանը, սակայն, անկասկած, մեծ հետաքրքրություն կառաջացնի նաև այլ երկրներում: «Դա վառ պատմություն կլինի: Նման տիպի նախագծերը չափազանց կարևոր են»,-ասել է նա:

Շվիդկոյը շեշտել է հայկական զգալի ներկայությունը ռուսական մշակույթում, որպես օրինակ բերելով Արամ Խաչատրյանին և Առնո Բաբաջանյանին, «Մոսֆիլմի» տնօրեն Կարեն Շախնազարովին: Նա հավելել է, որ հայ դասական Հրանտ Մաթևոսյանի գրեթե բոլոր ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն: «Այս ամենը լավ հիմք է մշակութային կապերի համար, սակայն, կան նաև խնդիրներ: Մեզ անծանոթ է ժամանակակից հայ գրականությունը, ռուսականն էլ ՀՀ-ում բավականաչափ լավ չէ ներկայացված: Կինոյում գործակցությունը շատ թույլ է»,-ասել է նա:

Շվիդկոյը կարևորել է երիտասարդական փոխանակումները, ինչը կնպաստի ժամանակակից արվեստը երկուստեք ներկայացնելուն՝ հավելելով, որ վերոնշյալ հարցերի շուրջ խոսել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Դիլիջանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---