Էդվարդ Նալբանդյան. ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասիեին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Մինսկի խմբի գործունեությունը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում` ընդգծելով Մինսկի խմբի ձեւաչափի պահպանման կարեւորությունը, որն ապացուցել է իր կենսունակությունը: Կողմերն անդրադարձան բանակցային գործընթացի առկա վիճակին եւ հեռանկարներին: Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը վերահաստատեց ԼՂ հիմնախնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորման վերաբերյալ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---