Մայիսին օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 11.7%-ով

Մայիսին օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 11.7%-ով

PanARMENIAN.Net - 2019 թվականի մայիս ամսին ՀՀ երկու օդանավակայանում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 243,016 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.7%-ով, հայտնել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն:

2019-ի մայիսին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 13.7%-ով: Եթե 2018-ի մայիսին օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202,289 ուղևոր, ապա 2019-ի մայիսի ցուցանիշը կազմել է 229,974:

2019 թվականի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 13,042 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15,325 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 14.9%:

Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանի ուղևորահոսքը կազմել է 1.038 մլն մարդ, որը 8.7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---