Նախարար. 5-12-րդ դասարանների դասագրքերը նույնպես երկհատոր կլինեն

Նախարար. 5-12-րդ դասարանների դասագրքերը նույնպես երկհատոր կլինեն

PanARMENIAN.Net - Տարրական դասարանների դասագրքերը երկհատոր դարձնելու գործընթացը ընթացքի մեջ է՝ գրքերը գնացել են տպարան: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ երկար են աշխատել, որ կիսելու պարագայում դասապրոցեսն ու բովանդակությունը չտուժեն:

Նա հայտնել է, որ բացի տարրականներից, նաև 40 անուն դասագրքեր՝ 5-12-րդ դասարանների, նույնպես կլինեն երկհատոր, հայտնում է Shantnews-ը:

Նախարարը նաև կոչով դիմել է ծնողներին` հորդորելով երեխաների համար պայուսակ ընտրելիս նախապատվությունը տալ ավելի թեթև ու պարզ պայուսակներին, քանի որ հաճախ պայուսակներն ավելի ծանր են լինում, քան գրքերն ու գրենական պիտույքները:

«Երբ խոսում ենք 1-2 կգ քաշի մասին, դա վերաբերում է գրենական պիտույքներին և գրքերին, պայուսակի քաշը դրա մեջ չի մտնում: Ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ ծնողները երբեմն վերցնում են պայուսակը, ասում նայեք` որքան ծանր է, բայց երբ գրքերն ու գրենական պիտույքները հանում ես, դրանից պայուսակի ծանրությունը չի նվազում, որովհետև ինքնին պայուսակն արդեն շատ ծանր է»,- ասել է նախարարը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---