Նախարար. ՀՀ-ում պատվաստումների նվազման միտում կա

Նախարար. ՀՀ-ում պատվաստումների նվազման միտում կա

PanARMENIAN.Net - Հայաստանում պատվաստումների նվազման միտում կա: Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ-ում այսօր 2018թ.-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին:

Արսեն Թորոսյանը հավելել է, որ նվազում կա հատկապես մինչև 1 տարեկան երեխաների պատվաստվելու առումով, ինչը ցավալի է, հայտնում է «Առավոտը»:

«Լուրջ միջոցառումներ պետք է ձեռնարկենք կեղծ տեղեկատվության դեմ, որպեսզի ցուցանիշը չիջնի թույլատրելիի շեմից»,-ասել է նա: Արսեն Թորոսյանի խոսքով՝ հիմա նախարարության խնդիրն այն է, որպեսզի ավել քանակի պատվաստանյութ չգնվի՝ հետագայում դրանք թափելուց խուսափելու համար: «Կարծում եմ՝ այս տարում այս խնդիրը լուծած կլինենք: Ոչ պետք է ունենալ պակաս թվով, ոչ էլ ավել»,-նկատել է նախարարը:

Ավելի վաղ Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն էր հայտնել, որ պատվաստումների ծածկույթի նվազումն անխուսափելիորեն դառնալու է համաճարակների պատճառ:Նախարարն արձանագրել է, որ որոշ պատվաստումների մասով, օրինակ` կարմրուկի դեմ ծածկույթը նվազել է 90%-ից, մինչդեռ դա պետք է պահպանվի 95%-ի սահմանում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---