Հայկական սփյուռքի գլխավոր խնդիրը մայրենի լեզվի պահպանումն է18 սեպտեմբերի 2008 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի հայկական համայնքը փորձում է լուծել իր խնդիրները ինչպես պետական, այնպես էլ ներհամայնքային մակարդակով, PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը: «Համայնքն ունի հիվանդանոց, դպրոց. այդ ամենը գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսյան Պատրիարքարանի հովանու ներքո: ԵՄ պահանջով Թուրքիայում սկսել են կրոնական փոքրամասնություններին վերադարձնել իրենց պատկանած կառույցները, թույլ են տվել կառուցել, վերականգնել կառույցներն ու եկեղեցիները: 2-3 տարի անց մեզ վերադարձրած տարածքում մենք արդեն նոր տներ կունենանք: Համայնքը մարդուն թույլ է տալիս պահպանել իր հավատը, ավանդույթներն ու լեզուն»,- ասել է նա: Արա Քոչունյանը գտնում է, որ Սփյուռքի գլխավոր խնդիրը հայերեն լեզուն է, ավելի ճիշտ` նրա պահպանումը: «Ներկայումս աճել է մի ամբողջ սերունդ, որը դժվարությամբ է հասկանում եւ արտահայտվում մայրենի լեզվով: Այդ իսկ պատճառով շատ թերթեր լույս են տեսնում երկու լեզվով: Մինչեւ վերջերս բացառություն էր կազմում ԱՄՆ-ում լույս տեսնող Asbarez թերթը, բայց նա էլ սկսեց հրատարակվել երեք լեզվով` հայերեն, անգլերեն եւ իսպաներեն: Հակառակ դեպքում հայկական մամուլը պարզապես գնորդ չի ունենա... Մեր թերթն իր գոյության 100 տարվա ընթացքում կարողացել է պահպանել իր ընթերցողին, որին մենք ներկայացնում ենք Հայաստանի եւ Սփյուռքի իրադարձությունների զանազան տեսակետներ»,- ընդգծել է նա: Ստամբուլի հայկական համայնքը հաշվվում է շուրջ 60-70 հազար մարդ: Ողջ Թուրքիայի տարածքում Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսյան Պատրիարխատի տեսության ներքո գտնվում են շուրջ 40 գործող եկեղեցիներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի |