ՌԴ ռազմական կցորդ. Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունները վտանգավոր չեն

ՌԴ ռազմական կցորդ. Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունները վտանգավոր չեն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Նախիջևանում ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում:

«Դրանք պլանային զորավարժություններ են, որոնք անցկացվում են համապատասխան հայտարարված նպատակների և խնդիրների: Մենք հետևում ենք դրանց, մեր 102-րդ ռազմաբազան՝ նույնպես», - ասել է Անդրեյ Գրիշուկը, հայտնում է Aysor.am-ը:

Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 7-13-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում: Մարտական կրակով համատեղ մարտավարական «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները կանցնեն ըստ երկրների միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ հայկական կողմն ուշի ուշով հետևում է զորավարժություններին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---