Անկարան մեղադրել է Իսլանդիային թուրք ֆուտբոլիստներին չհարգելու մեջ11 հունիսի 2019 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները վրդովմունք են հայտնել Ռեյկյավիկի միջազգային օդանավակայանում իսլանդացի սահմանապահների կողմից Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հանդեպ անհարգալից մոտեցման կապակցությամբ: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իսլանդացի սահմանապահների և մաքսատան աշխատակիցների վարվելակերպն անհամատեղելի է համարել դիվանագիտական և հումանիտար տեսակետից և գրել է Twitter-ում, որ Թուրքիան միջոցներ կձեռնարկի: Թուրքիայի հավաքականին 3 ժամ սպասեցրել են մաքսատանը՝ մի քանի անգամ ստուգելով յուրաքանչյուր ֆուտբոլիստի ուղեբեռը, գրում է BBC-ին: Հետո, երբ թիմը վերջապես անցել է մաքսային զննությունը, նրանց շրջապատել են լրագրողները, որոնցից մեկը ֆուտբոլիստներին բարձախոսի փոխարեն զուգարանակոնքի լվացման համար նախատեսված խոզանակն էր պարզում: Անկարան արդեն պաշտոնական բողոք է հղել Իսլանդիայի իշխանություններին: Իսլանդիան դեռևս չի մեկնաբանել միջադեպը: Թուրքիայի հավաքականը Իսլանդիա է ժամանել հունիսի 9-ին: Հունիսի 11-ին տեղի կունենա ԵԱ-2020-ի Իսլանդիա-Թուրքիա ընտրական խաղը: Հունիսի 8-ին Թուրքիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումից հետո էլ ավելի սրվեցին առանց այդ էլ բավականին բարդ դիվանագիտական հարաբերությունները: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց, որ լսել է, ինչպես էին թուրք ֆուտբոլիստները սուլում Ֆրանսիայի օրհներգի կատարման ժամանակ և անթույլատրելի համարել դա: Փարիզը, սակայն, մտադիր չէ բարդացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Նախագահ Մակրոնը համարվում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գլխավոր հակառակորդներից մեկը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |