2020-ին թոշակները նախատեսում են բարձրացնել

2020-ին թոշակները նախատեսում են բարձրացնել

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ 2020 թվականին նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակները:

Նա հայտնել է, որ կառավարությունը մտադիր է բարձրացնել ոչ միայն նվազագույն կենսաթոշակի չափը, այլ նաև միջին կենսաթոշակինը:

«Բյուջետային գործընթացի շրջանակում ծավալված քննարկումները ցույց կտան, թե ինչ չափով կլինի բարձրացումը: Մեր կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացվել է: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում կենսաթոշակների շարունակական բարձրացումը նաև կառավարության գործունեության ծրագրով սահմանված է որպես առաջնահերթություն, և նախատեսվում է պարբերաբար բարձրացնել կենսաթոշակները»,- ասել է փոխնախարարը:

Սաիյանը հայտնել է նաև, որ 10%-ով կենսաթոշակները բարձրացնելու համար 30 մլրդ դրամ է անհրաժեշտ:

Ընթերցեք նաև «ԵԱՏՄ միասնական կենսաթոշակային համակարգ է մշակվում. Ինչ է այն ենթադրում»:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---