Իվան Գոլունովի քրեական հետապնդումը դադարեցվել է

Իվան Գոլունովի քրեական հետապնդումը դադարեցվել է

PanARMENIAN.Net - «Մեդուզա» պարբերականի թղթակից Իվան Գոլունովի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է, հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։

Որոշումն, ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, ընդունվել է, հաշվի առնելով Գոլունովի՝ հանցանք գործելու ապացույցների բացակայությոըւնը։

Հայտնի հետաքննող լրագրող Իվան Գոլունովը ձերբակալվել էր հունիսի 6-ին թմրանյութ վաճառելու մեղադրանքով։ Ձերբակալությունը զուգորդվել է ծեծով, ըստ Գոլունովի, թմրանյութերը նրա բնակարան ու պայուսակ են նետվել իշխանությունների կողմից։

Ձերբակալությունը լրագրողական հանրության, արվեստագետների ու քաղգործիչների աննախադեպ բողոքի ակցիաների պատճառ դարձավ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---