ՀՀ-ում գյուղապահովագրության համակարգ են ներդնում

ՀՀ-ում գյուղապահովագրության համակարգ են ներդնում

PanARMENIAN.Net - Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության ներդրման ուղղությամբ աշխատանքները սկսված են: Այդ մասին 2018-ի գյուղատնտեսական ոլորտի բյուջետային ծախսերը Ազգային ժողովում ներկայացնելիս հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով նաև այն ծրագրերի մասին, որոնք իրականացվել են այդ ֆինանսավորմամբ, հայտնում է Shantnews-ը։

Մասնավորապես նա նշել է, որ գյուղատնտեսության մեջ ռիսկերից խուսափելուն միտված ծրագրերը Հայաստանում իրականացվում են 3 ուղղությամբ

• հակակարկտային կայանների շահագործում,

• հակակարկտային ցանցերի կիրառում,

• գյուղատնտեսական ապահովագրություն։

Նախարարը հիշեցրել է, որ առաջին երկուսն արդեն իրականացվում են, իսկ մասնավորապես հակակարկտային ցանցերի մասով կառավարությունը փորձում է խրախուսել կիրառումը։ Այդ մեթոդը, ըստ նախարարի, օգտակար կարող է լինել որոշակի բույսերի դեպքում։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ապահովագրությանը, ապա, ըստ նախարարի, դիտարկվում է երկու գործոն՝ ապահովագրություն կարկուտից ու ցրտահարությունից։ Նա հույս է հայտնել, որ այս տարի քննարկումները կավարտվեն, ու համակարգը կսկսի գործել։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---