Մեթյու Բրայզան Ղարաբաղի մասին. Գործարքը պետք է ազնիվ լինի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները պատրաստ են ղարաբաղյան հակամարտության լուծմանը, Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորումից առավել կարեւոր բան չկա եւ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կողմերին պայմանավորվածության հասնելու հարցում: «Ադրբեջանը կարող է հույսը դնել ԱՄՆ-ի օժանդակության վրա, ինչպես բարդ շրջաններում, այնպես էլ` խաղաղության օրերին»,-ասել է դիվանագետը: Ըստ Բրայզայի, խաղաղ պայմանագիրը երկրների միջեւ պետք է այնպես կնքվի, որ երկու կողմերն էլ գոհ մնան: «Գործարքը պետք է ազնիվ լինի, եւ երկու կողմերն էլ այն պետք է ընդունեն»,-ասել է Բրայզան, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---