«Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» քաղհայցի քննությունը սկսվել է12 հունիսի 2019 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» քաղաքացիական հայցի քննությունն է։ Այս հայցով Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել իր հայտարարության համար, որն, ըստ Քոչարյանի, զրպարտիչ բնույթի է, գրում է «Առավոտը»։ Հայցի հիմքում, մասնավորապես, Քոչարյանի վերաբերյալ Փաշինյանի հետևյալ հայտարարությունն է. «Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանություն կազմակերպել և ասել անձեռնմխելի՞ եմ»: Պատասխանող կողմ Փաշինյանի շահերի ներկայացուցիչը փաստաբան Գևորգ Գյոզալյանն է։ Նիստն այժմ ընդմիջվել է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով։ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու որոշման դեմ բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանին։Դատավորը հետաձգել է նիստը՝ կողմերին գործի նյութերին լիարժեք ծանոթանալու հնարավորություն ընձեռելու համար։ Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 14-ին՝ ժամը 10։30-ին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |