ՀՀ վարչապետը Ռենե Ռուքեին հայկական անձնագիր է հանձնել12 հունիսի 2019 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր և Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուքեին ՀՀ անձնագիր է հանձնել: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ 1989 թվականից ի վեր պարոն Ռուքեն արդեն ավելի քան 30 անգամ եղել է Հայաստանում և Արցախում: «Սակայն այս այցելությունը Ձեզ համար առանձնահատուկ է: Այսօր ստանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և այսուհետ հանդիսանում եք ոչ միան մեր անվերապահ բարեկամը, այլ նաև համաքաղաքացին»,- նշել է վարչապետը և Ռենե Ռուքեին հանձնել ՀՀ անձնագիրը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է պարոն Ռուքեին և շնորհակալություն հայտնել նրան հայանպաստ գործունեության համար: Ռենե Ռուքեն ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար և նշել. «Մեծ պատիվ է Ձեր ձեռքից ստանալ Հայաստանի Հանրապետության անձնագիրը: Դեռևս 35 տարեկանից սկսել եմ խորհրդարանական գործունեությունս և եղել հայկական հարցի անվերապարհ ջատագովը, քանի որ Ալֆորվիլում մշտապես շփվել եմ հայերի հետ ու հայ ժողովրդին ընդունում եմ որպես հարազատ և բարեկամ»: Ռենե Ռուքեն վստահեցրել է, որ հետագա գործունեության ընթացքում ևս շարունակելու է հայանպաստ գործունեությունն ու նպաստելու հայ ժողովրդի հիմնախնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնաահատում պարոն Ռուքեի գործունեությունն ու այս անձնագիրն այդ գնահատանքի արտացոլանքն է: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |