Նախարարությունների օպտիմալացումից 15 հաստիք արդեն կրճատվել է12 հունիսի 2019 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նախարարությունների օպտիմալացման արդյունքում արդեն 15 հաստիք է կրճատվել: Նախարարն ասել է, որ առաջիկայում նույնպես լինելու են կրճատումներ: Հարությունյանը նշել է, որ կրճատումներ անելիս հաշվի է առնվելու աշխատողների արդյունավետության մակարդակը: «Մենք նախարարությունում արդյունավետության բարձրացման համար նոր կառուցվածքային փոփոխություն պիտի անենք և տեսնենք աշխատողների արդյունավետությունը: Նրանցից էլ շատ բան է կախված», - ասել է նախարարը: Ավելի վաղ ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում նախարարությունների թիվը 17-ից կրճատվել է 12-ի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |