Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հոկտեմբերից մուտքի արտոնագրեր է տրամադրելու միայն բիոմետրիկ պարամետրերի հիման վրա18 սեպտեմբերի 2008 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի տարածքում անվտանգության բարձրացման, ինչպես նաեւ ապօրինի ներգաղթի դեմ պայքարի, մասնավորապես, կապված փաստաթղթերի կեղծման հետ, արդյունավետության բարձրացման նպատակով, 2008թ. հոկտեմբերի 6-ից Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մուտքի արտոնագրեր է տրամադրելու միայն բիոմետրիկ պարամետրերի հիման վրա: Այդ մասին այսօր լրագրողներին է հաղորդել Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ժակի Շարոթը: Ըստ հյուպատոսի, ըստ նոր համակարգի պահանջների, արտոնագրեր ստանալու համար դիմած բոլոր անձանց ներկայությունը պարտադիր կլինի: Նրանցից կպահանջեն նաեւ մատնահետքերի հանձնում եւ թվայնացված լուսանկար: Ինչպես հավաստիացրեց Շարոթը, այս բոլոր գործողությունները մի քանի րոպե կտեւեն: «Այս համակարգն արդեն ներդրվել է արտերկրում Ֆրանսիայի 20 դեսպանատներում, այդ թվում նաեւ Վրաստանում: 2009թ. ի վեր եւս 50 դեսպանատներում կներդրվի այդ համակարգը»,-հաղորդել է ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոսը եւ նշել, որ Ֆրանսիայի դեսպանատունը միակ դիվանագիտական ներկայացուցչությունը չէ Երեւանում, որտեղ ներդրվել է բիոմետրիկ պարամետրերի համակարգը: Նման համակարգ արդեն իսկ գործում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու Բուլղարիայի դեսպանատներում: Ըստ Ժ.Շարոթի, նոր համակարգը լրացուցիչ դժվարություններ չի ստեղծի, նրա ներդրումը կօգնի պայքարել ապօրինի ներգաղթի դեմ: Ըստ հյուպատոսի տվյալների, միայն նախորդ տարի ապօրինի կերպով Հայաստանից Ֆրանսիա է արտագաղթել 1400 մարդ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազի միջնորդությանը Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան |