13 հունիսի 2019 - 11:39 AMT
Գործադիրի առաջարկով հունիսի 28-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 28-ին ժամը 11:00-ին արտահերթ նստաշրջան կգումարի կառավարության առաջարկով:

Օրակարգում են ընդգրկվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին», «Տարածքային կառավարման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

Կքննարկվեն նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Սնանկության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրա-ցում կատարելու մասին» և մի շարք այլ օրինագծեր: