ՀՀ Անվտանգության խորհուրդ. Թուրքիան չի ցանկանում միջնորդ դառնալ ղարաբաղյան հարցում, նա ուղղակի ցանկանում է օգնել18 սեպտեմբերի 2008 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է նորմալ երկխոսություն հաստատել Թուրքիայի հետ, հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի հարեւանները տարածաշրջանում նրա հակառակորդները չեն, եւ հանրապետությունը պետք է նորմալ հարաբերություններ հաստատի նրանց հետ: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդի դեր ստանձնելու Թուրքիայի մտադրությանը` Ա.Բաղդասարյանը հայտարարել է, որ Անկարան երբեք չի կարողանա միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Առավել եւս, հավելել է նա, որ դրա մասին դեռեւս խոսք չի եղել: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ուղղակի ցանկություն է հայտնել աջակցել ղարաբաղյան գործընթացին, իսկ աջակցությունն ու միջնորդությունը տարբեր բաներ են: Նա նաեւ հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը չի փոխվի, ասել են նաեւ Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահները: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ մտադիր է միջնորդ հանդիսանալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ: Ավելի վաղ Գյուլը հայտարարել էր, թե «ԵԱՀԿ ՄԽ-ն, որ գործում է արդեն 17 տարի, չկարողացավ զգալի արդյունքների հասնել»: Ընդ որում նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ առկա հարցերը ոչ միայն երկկողմ հարցեր են` դրանք տարածքային հարցեր են: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |