Սևանը՝ ԱՊՀ լավագույն հանգստավայրերի 5-յակում![]() 13 հունիսի 2019 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Սևանա լիճն ընդգրկվել է ԱՊՀ լավագույն հանգստավայրերի 5-յակում, որոնք պահանջված են ռուս զբոսաշրջիկների շրջանում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը: 5-յակում են ընդգրկվել նաև Ղազախստանի Բուրաբայը, ղրղզական Իսսիկ Կուլ լիճը, Նարոչ լիճը Բելառուսում, ինչպես նաև Ապշերոնը Բաքվում՝ Կասպից ծովի ափին: ԱՊՀ երկրներում ռուս զբոսաշրջիկների համար ամառային հանգստի առավելություններից են տեղաբնակների շրջանում ռուսաց լեզվի իմացությունը և նրանց հյուրընկալությունը, մատչելի հանգիստը, համեղ կերակուրներն ու մրգերը: Ըստ գործակալության, ռուսաստանցիներն ԱՊՀ երկրներ են այցելում 1-2 շաբաթով, իսկ նրանց բյուջեն միջինը կազմում է օրական 50-110 դոլար: Ամենաէժանը հանգիստն է Իսսիկ Կուլում, ամենաթանկը՝ Բաքվում: Վարկանիշը կազմել է հանգստավայրերի ենթակառուցվածքների զարգացման և ռուս զբոսաշրջիկների կողմից դրանց հաճախելիության արդյունքների հիման վրա: ![]() ![]() Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին
Փաշինյանն ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը Ըստ նախարարի՝ Արցախը ներդրումների է սպասում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |