Վենեսուելան մինչև 50,000 բոլիվար անվանական արժեքով նոր թղթադրամներ է շրջանառել13 հունիսի 2019 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայում հիպերսղաճի պատճառով հունիսի 13-ից շրջանառության մեջ են դրվել նոր թղթադրամներ: Կարակասի Կենտրոնական բանկը հայտնել է 10,000, 20,000 և 50,000 անվանական արժեքով թղթադրամներ թողարկելու մասին: 2018-ի օգոստոսին Վենեսուելայում ազգային արժույթի մեծ դենոմինացիա անցկացվեց, որի արդյունքում արժույթը միանգամից զրկվեց 5 զրոներից:Ուստի, մինչ օրս ամենամեծ անվանական արժեքով թղթադրամը 500 բոլիվարն էր: Այժմ Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը 40, 000 բոլիվար է: Այդ գումարով կարելի է 2 կգ միս գնել, իսկ 500 բոլիվորով՝ միայն 1 ձու, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով: Խորը տնտեսական ճգնաժամը Վենեսուելայում հանգեցրել է հսկայական գնաճի: 2018-ին այն գերազանցել է 130 հազար տոկոսը: Ըստ ԱՄՀ-ի, 2018-ին գնաճը երկրում կազմել է 1,37 մլն տոկոս, իսկ 2019-ին՝ կկազմի 10 մլն տոկոս: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |