Բակո Սահակյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Բակո Սահակյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակը։

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Քոքսը Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակն է, իրավապաշտպան է:

Արցախյան պատերազմի ընթացքում Քոքսը նյութական ու բարոյական մեծ օգնություն է ցույց տվել շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը։ Զինադադարից հետո նրա ակտիվ աջակցությամբ և գերմանացի մասնագետների գործակցությամբ՝ Ստեփանակերտում ստեղծվել է պրոթեզավորման մասնագիտացված կլինիկա, իսկ սեփական միջոցներով Ստեփանակերտում ողնաշարի վնասվածքներով հիվանդների համար հիմնադրել վերականգնողական կլինիկա։

Արցախյան պատերազմին և զինադադարից հետո Քոքսն ավելի քան 50 անգամ այցելել է Արցախ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---