19 սեպտեմբերի 2008 - 15:21 AMT
Եվրախորհրդարան. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը պետք է բացվի
Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները զարգանում են, անկախ պարբերական վերելքներից ու անկումներից, հայտարարել է Եվրախորհրդարանի Ազատական կուսակցության նախագահ Գրեհեմ Վաթսոնը` կոչ անելով թուրքական կառավարությանը քայլեր ձեռնարկել իրավական բարեփոխումների եւ խոսքի ազատության ոլորտում, ինչն, անկասկած, օգտակար կլինի Անկարայի համար: Ըստ Վաթսոնի, նա աջակցում է ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ձգտմանը: «Մենք ուշադիր հետեւում ենք Թուրքիայի առաջընթացին»,-նշել է նա: Վաթսոնը նաեւ ողջունել է Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի այցը Հայաստան եւ հավելել, որ սահմանը երկու երկրների միջեւ պետք է բաց լինի, հաղորդում է Turkish Daily News-ը: