Տաքսիստների տուգանքները ներելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել14 հունիսի 2019 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Տաքսիստների տուգանքները ներելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում: Նախագծի դրույթներից մեկը վերաբերում է թույլատրելի զանգվածը գերազանցած բեռնատարներին. այսպես՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով (ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթևեկելը) և 137.2 հոդվածով (Հայաստանի տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը) խախտում արած վարորդները կազատվեն տուգանքից: Նախագծով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունվարի 1-ը պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող տաքսիստները նույնպես կազատվեն տուգանքից: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նիստում ասել է նաև, որ Պետական տուրքի մասով տաքսիստներին տուգանքները ներելու փոփոխությունն է արվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկով: «Տնտեսվարող սուբյեկտը տուրքը վճարելու դեպքում տույժ-տուգանքներից ազատվում է, նրան տրվում էր 3 ամիս, որ այդ տուրքը վճարի, այս մասը երկարացվել է 6 ամիս: Օրենքն ընդունելուց հետո այն տաքսու վարորդները, որ պետտուրքը չեն վճարել և դրա համար տույժ տուգանքների են ենթարկվել, կարող են տուրքը վճարել 6 ամսում և ազատվել տուգանքներից», - ասել է նախարարը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |