Թուրքիայում սկսվել է առաջին հայալեզու հեռուստաալիքի հեռարձակումը14 հունիսի 2019 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում սկսել է եթեր հեռարձակվել հայերեն առաջին հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն։ Մինչ օրս «Լույս TV»-ն փորձնական եթեր էր դուրս գալիս միայն համացանցի միջոցով։ Առաջին համացանցային եթերը եղել էր 2019թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագի հեռարձակմամբ։ Հեռուստաընկերության հիմնադիր Արամ Քուրանը պատմել է, որ «Լույս TV»-ի հիմնադրման ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս 2 տարի առաջ։ Այդ ճանապարհին ստիպված են եղել հաղթահարել բազում դժվարություններ, հայտնում է Ermenihaber-ը: «Լույս TV»-ն ամեն ուրբաթ երեկոյան հրապարակում է շաբաթվա կարևոր լուրերի ամփոփ լրահոսը։ Նախատեսվում է առաջիկայում հանդես գալ ամենօրյա լրատվական հաղորդումներով։ Կլինեն նաև մշակութային, երաժշտական, մանկական հաղորդումներ, ֆիլմեր ու մուլտֆիլմեր։ Արամ Քուրանը նշել է, որ TRT հանրային հեռուստաընկերությունն իրենց է տրամադրել երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների վերաբերյալ փաստագրական ֆիլմերի արխիվը, իսկ լրատվությունը հիմնականում վերցնում են պետական Anadolu լրատվական գործակալությունից և թարգմանում արևմտահայերեն։ «Երբ սկսեցինք եթեր հեռարձակվել, ստացված արձագանքները ցույց տվեցին, որ անհավանական թվով հեռուստադիտող ունենք։ Հատկապես արտերկրից մեր եթերին հետևողները շատ են ոգևորվում»,- նշել է «Լույս TV»-ի հիմնադիրը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ հեռուստաալիքի եթերի մոտ 70 տոկոսը հայերեն կլինի, իսկ 30 տոկոսը՝ թուրքերեն։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |