Տիգրան Թորոսյանը պաշտոնական դիմում է ներկայացրել ՀՀ խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը պաշտոնապես հրաժարական է ներկայացրել: Տ.Թորոսյանը գրավոր դիմումը փոխանցել է փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանին: Սեպտեմբերի 19-ին խորհրդարանի արտահերթ նստաշրջանի ժամանակ Տիգրան Թորոսյանը հաստատել է ավելի վաղ արված հայտարարությունն իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերից դուրս գալու մասին:



Նշենք, որ սեպտեմբերի 16-ին ՀՀ Հանրապետական կուսակցության խորհուրդը ՀՀ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրեց նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---