Թրամփն Իրանին է մեղադրել Օմանի ծոցում լցանավերի վրա գրոհի համար14 հունիսի 2019 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին է մեղադրել Օմանի ծոցում լցանավերի վրա գրոհի համար: Այդ մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում: «Դա իրոք Իրանն է արել, դուք գիտեք, որ նրանք են դա արել, որովհետև տեսել եք մոտորանավակը»,-ասել է ԱՄՆ նախագահը: Խոսքը մի տեսանյութի մասին է, որտեղ, ենթադրաբար, իրանցիները հանում են չպայթած ականը Kokuka Courageous լցանավից: ԱՄՆ նախագահը Իրանին անվանել է «ահաբեկչության երկիր», որը շատ է փոխվել իր նախագահության օրոք, գրում է Lenta.ru-ն: Թրամփը նաև հայտարարել է, որ եթե Իրանը որոշի փակել Օրմուզի նեղուցը, որով մեծ թվով նավթատար լցանավեր են անցնում, ապա չի կարողանա դա երկար անել: Հունիսի 13-ի առավոտյան Օմանի ծոցում հարձակում է իրականացվել երկու լցանավի վրա: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանի իշխանություններին մեղադրեց դրանում՝ նշելով, թե այդ են վկայում «հետախուզության տվյալներն ու օգտագործած զենքը»: Ավելի ուշ ԱՄՆ-ն հայտնեց լցանավերից մեկի վրա չպայթած ականի մասին: Ըստ զինվորականների, նմանատիպ ռումբեր են օգտագործվել նաև մայիսին լցանավերի վրա հարձակման ժամանակ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |