Ռոսկոմնադզորը կդիտարկի «Չերնոբիլն» արգելելու կոմունիստների պահանջը![]() 15 հունիսի 2019 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Ռոսկոմնադզորը ստացել է «Չերնոբիլ» սերիալն արգելափակելու առաջակը, որով գերատեսչությանն է դիմել «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը: Առաջարկն ընդունվել է քննարկման: «Մենք պարտավոր ենք քննել բոլոր առաջարկները, որ ստանում ենք: Նման դիմում, իրոք, եղել է, մենք այն կդիտարկենք ընդունված կարգով»,-ասել են Ռոսկոմնադզորի մամուլի ծառայությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը պահանջում է արգելել մուտքը Ռուսաստան «Չերնոբիլ» սերիալի հեղինակներին:Նաև առաջարկվում է քրեական գործեր հարուցել հեղինակների դեմ հրապարակային զրպարտության համար: Կուսակցությունը կարծում է, որ սերիալում ոչ հավաստի են ներկայացված ժամանակի իրողությունները: «Չերնոբիլի» առաջին սերիան եթեր է դուրս եկել մայիսի 6-ին: 5 սերիայից բաղկացած սերիալը պատմում է 1986-ի ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի մասին Չերնոբիլի ԱԷԿ-ում: Սերիալի ռեժիսորն է Յոհան Ռենկը: Գլխավոր դերերը կատարել են Սթելան Սքարսգարդը, Էմիլի Ուոթսոնը, Ջարեդ Հարիսը, Ռոս Արմսթրոնգը, Էդրիան Ոոուլինսը, Փոլ Ռիթերը և Ջեսսի Բաքլին: Սցենարիստն է Քրեյգ Մազինը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |