Ֆրանսիացի միլիարդատերերը դեռ չեն փոխանցել Նոտր Դամի համար նվիրատվությունները

Ֆրանսիացի միլիարդատերերը դեռ չեն փոխանցել Նոտր Դամի համար նվիրատվությունները

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի միլիարդատերերը չեն կատարել իրենց խոստումները Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար նյութական օգնություն ցուցաբերելու մասին:

Նվիրատվությունների համար ստեղծված բարեգործական հիմնադրամին դեռ ոչ մի ցենտ չի փոխանցվել, հայտարարել են գործարար և եկեղեցական շրջանակների ներկայացուցիչները, հայտնում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնել է տաճարի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անրի Ֆինոն, մեծ ներդրողների մտավախությունները կապված են այն հանգամանքի հետ, որ նրանք ցանկանում են իմանալ, թե ինչի վրա են ծախսվելու գումարները:

Այս պահի դրությամբ հավաքվել է խոստացված նվիրատվությունների միայն 9 տոկոսը: Ընդ որում այդ գումարի 90 տոկոսը փոխանցվել է ԱՄՆ-ից:

Ապրիլին հայտարարվել էր, որ խոստացված նվիրատվությունների հանրագումարը հատել է 1 մլրդ եվրոյի շեմը: Մինչ այդ Louis Vuitton Moet Hennessy ֆրանսիացի սեփականատեր Առնո ընտանիքը հայտարարել էր 200 մլն եվրո նվիրատվության մասին, ինչը 2 անգամ ավելի էր ֆրանսիացի գործարարներ Պինո ընտանիքի խոստումից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---