Փոմփեոն հայտնել է Իրանին հակազդելու ռազմական սցենարի մշակման մասին17 հունիսի 2019 - 12:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Փոմփեոն հայտարարել է Իրանին հակազդելու ռազմական սցենարի մշակման մասին: Այդ հայտարարությունը հնչել է Օմանի ծոցում լցանավերի վրա վերջին հարձակումների մասով Թեհրանի հասցեին Վաշինգտոնի մեղադրանքների ֆոնին: Փոմփեոն ասել է, որ Վաշինգտոնը մշակում է «տարբերակների ամբողջական սպեկտր»՝ ներառյալ ռազմական տարբերակը, հակազդեցությունն Իրանի կառավարության ռազմատենչ գործողություններին: «Մենք մի քանի անգամ իրազեկել ենք նախագահ Դոնալդ Թրամփին և կշարունակենք դա անել: Վստահ ենք, որ կկարողանանք զսպման մի շարք գործողություններ ձեռնարկել, քանի որ դա է մեր առաքելությունը»,-ասել է Պետդեպի ղեկավարը, հայտնում է ՌԲԿ-ն CBS հեռուստաալիքի վրա հղումով: Այն հարցին, թե քննարկվել են արդյոք Իրանի դեմ ռազմական գործողությունները, ԱՄՆ գլխավոր դիվանագետն ասել է. «Անշուշտ»: Հունիսի 13-ի առավոտյան Օմանի ծոցում հարձակում է իրականացվել երկու լցանավի վրա: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանի իշխանություններին մեղադրեց դրանում՝ նշելով, թե այդ են վկայում «հետախուզության տվյալներն ու օգտագործած զենքը»: Ավելի ուշ ԱՄՆ-ն հայտնեց լցանավերից մեկի վրա չպայթած ականի մասին: Ըստ զինվորականների, նմանատիպ ռումբեր են օգտագործվել նաև մայիսին լցանավերի վրա հարձակման ժամանակ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |