Հայաստանը գաստրոնոմիկ զբոսաշրջության համար լավագույն 5-յակում է

Հայաստանը գաստրոնոմիկ զբոսաշրջության համար լավագույն 5-յակում է

PanARMENIAN.Net - ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը Գաստրոնոմիայի օրը՝ հունիսի 18-ին, ներկայացրել է ամառային գաստրոնոմիկ ուղևորությունների և ճամփորդությունների համար լավագույն երկրների վարկանիշը:

Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում Վրաստանը, Հայաստանը, Բելառուսը, Իտալիան և Ֆրանսիան ամենապահանջված արտասահմանյան ուղղություններն են, իսկ Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան, Կազանը, Մերձմոսկովյան շրջանն ու Վլադիմիրյան շրջանը լավագույնն են Ռուսաստանի տարածքում:

Ըստ ՏուրՍտատի, Վրաստանը որպես լավագույն գաստրոնոմիական ուղղություն ստացել է ձայների 16%-ը, Հայաստանը՝ 10%-ը, իսկ Բելառուսը, Իտալիան և Ֆրանսիան՝ 6-ական տոկոս:

Վարկանիշը կազմվել է համացանցում հարցման արդյունքների հիման վրա:

 Ուշագրավ
Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը
Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ
Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին
---