ՄԱԿ. 2100-ին ՀՀ բնակչությունը կարող է կրճատվել մինչև 2 մլն մարդ18 հունիսի 2019 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչությունը 2100-ին մոտ 3 միլիոնից կկրճատվի մինչև 2 մլն մարդ: Այդ մասին ասվում է հունիսի 17-ին հրապարակված ՄԱԿ ժողովրդագրական զեկույցում: Ըստ կանխատեսման, Հայաստանի մշտական բնակիչների քանակը մինչև 2030թ. կնվազի մինչև 2.967, 2050 թվականին կնվազի մինչև 2.816 մլն, իսկ 2100-ին՝ կլինի 2.093 մլն: Հայաստանում ակնկալվող կյանքի տևողությունը երկու սեռերի համար 75 տարին է, մինչև 25 տարեկան անձինք կազմում են երկրի ընդհանուր բնակչության 33 տոկոսը: Ակնկալվում է, որ Վրաստանի և Ադրբեջանի բնակչությունը ևս կկրճատվի: Վրաստանում այժմ 3.997 մլն մարդ է ապրում, 2100-ին այդ թիվը կնվազի մինչև 2.514 մլն: Ադրբեջանում ներկայիս 10.048 մլն-ից 2100-ին կմնա 9.192 մլն: Ըստ հոռետեսական կանխատեսման, Երկիր մոլորակի բնակչությունը կաճի մինչև 2054 թվականը և կկազմի 8.923 մլրդ մարդ, որից հետո բնակչությունը կսկսի նվազել և 2100 թվականին մոլորակի բնակիչների քանակն ավելի քիչ կլինի, քան 2020 թվականին՝ 7.321 մլրդ: Ըստ լավատեսական կանխատեսման, 2100-ին մոլորակի բնակչության քանակը կհասնի 15 մլրդ 599 միլիոնի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը |