Երևանը մաքրող հավաքարարներն ու բանվորները 200,000 դրամից բարձր կվարձատրվեն18 հունիսի 2019 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու նիստում ընդունվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, դրույքաչափերը սահմանող որոշման նախագիծը, որով փողոցները մաքրող հավաքարարների, ինչպես նաև բանվորների աշխատավարձը սկսվում է 200,000 դրամից: Դրանով սահմանվել է, որ նորաստեղծ հիմնարկը կունենա 424 հաստիք՝ 96.5 մլն դրամ ամսական աշխատավարձի ֆոնդով: Նախատեսվում է, որ համայնքային հիմնարկի տնօրենի աշխատավարձը կլինի 850,000 դրամ, տեղակալինը՝ 650,000, գլխավոր ինժեներինը՝ 600,000: Բաժնի պետ-գլխավոր հաշվապահի համար նախատեսված է 650,000 դրամ աշխատավարձ, հաշվապահի համար՝ 350,000 դրամ: Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշել է, որ հիմնարկի տնօրենի աշխատավարձը քաղաքապետի աշխատավարձից բարձր է: «Կարծում ենք՝ դա օրինաչափ է՝ կախված աշխատանքի ծավալից և բնույթից, որն իրականացնելու է այս հիմնարկը, որովհետև այն իրականացնելու է քաղաքապետի ամենակարևոր լիազորություններից մեկը՝ աղբահանության իդեալական վիճակի ապահովումը: Համենայնդեպս, մեր հավակնություններն այդպիսին են այս ընկերության նկատմամբ: Բարձր աշխատավարձերն այն հենքն ու երաշխիքն են, որ մեզ հնարավորություն են տալու իրականացնել այս գործառույթը անգամներ ավելի լավ, քան նախկինում իրականացրել են մասնավոր ընկերությունները, որովհետև մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ձախողման պատճառներից մեկը նաև եղել է աշխատակիցների ոչ բավարար վարձատրումը»,- ասել է Հայկ Սարգսյանը: Ավելի վաղ՝ ապրիլին Ավագանին ընդունել էր հիմնարկը ստեղծելու մասին որոշումը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |