Պատրուշևը հանդիպել է Արմեն Գրիգորյանի և ադրբեջանցի պաշտոնյայի հետ![]() 18 հունիսի 2019 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Ուֆայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն Ուֆայում մասնակցում է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասերորդ հանդիպմանը»: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն Ուֆայում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ մի շարք երկրների գործընկերների հետ: Նիկոլայ Պատրուշևը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հետ, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Նիկոլայ Պատրուշևը հանդիպել է նաև Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ, որի հետ քննարկել է գործակցությունը ՀԱՊԿ շրջանակում: ![]() ![]() Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որը ճանաչել է Ցեղասպանությունը Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի, եթե «հուշակոթողը չքանդեն»։ Նախագիծը նաև կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |