Համայնքների զարգացման 239 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել. Կհատկացվի 11.5 մլրդ դրամ

Համայնքների զարգացման 239 սուբվենցիոն  ծրագիր է հաստատվել. Կհատկացվի 11.5 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 18-ի դրությամբ հավանության է արժանացրել համայանքներում սուբվենցիոն 239 ծրագիր, ընդհանուր 11.504 մլրդ դրամի։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ, պետբյուջեից նշված ծրագրերի համաֆինանսավորման չափը կազմում է 6.236 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորման չափը՝ 5.038 մլրդ դրամ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողով, որը կողմից 2019-ի հունիսի 18-ի դրությամբ անցկացրել է ընդհանուր առմամբ 4 նիստ:

 Ուշագրավ
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո
Նա նաև ասել է, որ Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով առաջնորդվել
«Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ
Նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել համապատասխան հոդվածը
---