12 օգոստոսի 2002 - 23:14 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ԻՐԱՔԻ ՆԱՎԹԻ ՄԻ ՔԱՆԻ ՄԻԼԻՈՆ ԲԱՐԵԼԻ ՔՎՈՏԱ
Իրաքի կառավարությունը մտադրություն է հայտնել մի քանի միլիոն բարել նավթի քվոտա տրամադրել Հայաստանին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Իրաք բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ղուկաս Ուլիխանյանը, Հայաստանն Իրաքի նավթը ձեռքբերելու հնարավորություն կստանա «Պարենամթերք նավթի փոխարեն» ծրագրի շրջանակներում: Նրա խոսքերով` նույն ծրագրի շրջանակներում Իրաքի կառավարությունը 2 միլիոն բարել նավթ է հատկացվել «Շտապ օգնություն» հայկական կազմակերպությանը: Ղուկաս Ուլիխանյանն ընդգծել է, որ Իրաքի կառավարության գործողությունները վկայում են Հայաստանի հետ սերտ քաղաքական-տնտեսական հարաբերություններ հաստատելու այդ երկրի մտադրությունների մասին: