Փաստացի տոկոսը նշելու պահանջը կգործի նաև մինչև 100,000 և 10 մլն դրամը գերազանցող վարկերի դեպքում19 հունիսի 2019 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ի նիստում Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի ներկայացրած՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոփոխությունների նախագիծը: Դրանով բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները պարտավոր են մինչև 100.000 և 10 մլն դրամը գերազանցող վարկերի տրամադրման դեպքում պայմանագրում նշել փաստացի տոկոսադրույքի չափը, ինչպես նաև բողոքներ ներկայացնելու կարգը: Նախկինում 10 մլն դրամը գերազանցող սպառողական վարկերի վրա օրենքը չէր տարածվում, քանի որ, նշված սպառողական վարկեր չեն համարվում սպառողական և հիմնականում ունեն առևտրային կամ սպառման հետ չկապված այլ նպատակ։ «Բացի դրանից, նման վարկեր ստացող անձինք հիմնականում ունեն բավարար կարողություններ՝ ֆինանսական գիտելիքներ, խորհրդատուներ, տեղեկատվության գնահատման այլ ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն են տալիս ամբողջությամբ գնահատել վարկավորման ռիսկերը», - ասված է նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության ներկայացրած առաջարկում։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |