Դատախազ. 2007-ին Քոչարյանի 26-ամյա որդու հաշիվներին $18 մլն-ի մուտք է եղել19 հունիսի 2019 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ժամանակ, հայտարարել է, որ 2007 թվականից սկսած՝ երկու տարում մեղադրյալի 26-ամյա որդու (նկատի ունի Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանին) բանկային հաշիվներին մոտ $18 մլն-ի մուտքեր են եղել: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, Դավթյանն անդրադարձել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմանը, համաձայն որի Քոչարյանի գործը կարճվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան: «Ինչպես կարող էր արդարադատությանը հակված դատավորի մոտ (Դավիթ Գրիգորյան-խմբ.) պարզաբանման անհրաժեշտություն չառաջացներ այն հանգամանքը, որ գրեթե ամբողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցնելու պայմաններում, ընդ որում, այնպիսի պաշտոն, որի դեպքում բացառվել է օրենքով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը, մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին 2007 թվականից սկսած՝ երկու տարում մոտ $18 մլն-ին համարժեք դրամի և արտաժույթների մուտքեր են եղել»,- ասել է դատախազը: Նա հավելել է, որ այս փաստերի վերաբերյալ քննության ամբողջ ընթացքում որևէ ողջամիտ բացատրություն չի տրվել: Այդ մասին, ըստ դատախազի, լռել է նաև մեղադրյալը: «Քոչարյանին մեղսագրված արարքները բարդ, կազմակերպված, հստակ դերաբաշխմամբ հանցավոր սխեմայի դրսեւորումներ են, որի դերակատարները տվյալ պահին ծառայել են պետական ապարատում և կախվածություն են ունեցել մեղադրյալից։ Պետական ապարատի մի զգալի հատված մասնակցություն է ունեցել հանցավոր գործունեությանը», - ասել է դատախազը: Ընթերցեք նաև՝ «Լևոն Քոչարյան. Դոլարային միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |