22 սեպտեմբերի 2008 - 14:28 AMT
Իրանը բանակցություններ է սկսել Բաքվի ու Երեւանի հետ Ղարաբաղի հարցում միջնորդության վերաբերյալ
Պաշտոնական Թեհրանը բանակցություններ է սկսել Բաքվի ու Երեւանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նասիր Համիդի Զարեն:

«Թեհրանում ձգտում են լուծել ղարաբաղյան խնդիրը միջազգային իրավական նորմերի շրջանակներում: Իրանը միանշանակ սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ընդգծել է իրանցի դիվանագետը, հաղորդում է ANS TV-ն: