ԵՄ-ն կոչ է արել Եվրահանձնաժողովին Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկել

ԵՄ-ն կոչ է արել Եվրահանձնաժողովին Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկել

PanARMENIAN.Net - ԵՄ անդամ երկրների նախարարները Լյուքսեմբուրգում քննարկել են Թուրքիայի և Կիպրոսի միջև Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական նավերի հորատման աշխատանքների շուրջ ծագած լարվածությունը:

ԵՄ անդամ երկրների նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ապօրինի հորատման աշխատանքներ անելու կապակցությամբ: Նախարարները կոչ են արել Եվրահանձնաժողովին անհապաղ քննարկել կոնկրետ գործողություններ, որոնք կանխարգելիչ նշանակություն կունենան, հայտնում է Ermenihaber-ը:

Եվրամիության եվրոպական հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հանդիպման ավարտին հանդես է եկել հայտարարությամբ: Հանը նշել է, որ հորատիչ նավերի հարցը եղել է հանդիպման օրակարգային թեման: ԵՄ-ն կարող է դադարեցնել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օժանդակությունը կամ էլ կարող է վերջ տրվել Անկարայում բարձր մակարդակի հանդիպումներին: Հանձնակատարն անընդունելի է համարել Թուրքիայի հորատման աշխատանքները:

Թուրքիայի արտգործնախարարությունն էլ իր հերթին դատապարտել է ԵՄ-ի` Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու որոշումները և դրանք քաղաքական շարժառիթ որակել: «Միջերկրական ծովի արևելյան հատվածի վերաբերյալ որոշումները հակաիրավական են», -ասված է հայտարարության մեջ:

Թուրքիան ԵՄ-ին կոչ էր արել «վերանայել այդ կողմնակալ և իրականությունը չարտացոլող դիրքորոշումը»:

Թուրքիան համարում Է, որ Կիպրոս կղզու հարստություններից կարող են օգտվել թե Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը և թե Կիպրոսի Հանրապետությունը։ Սակայն հունական կողմը դրան դեմ է և դա համարում է անօրինական քայլ։ Նախօրեին Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը Եվրամիությանը կոչ էր արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---