Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Օսակայում՝ G20-ի գագաթնաժողովում20 հունիսի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպել իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ ճապոնական Օսակայում հուլիսի 28-29-ին կայանալիք «մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում: «Ես ուզում եմ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին, գրում է Deutsche Welle-ն: Հունիսի 18-ին ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ հանդիպելու է Օսակայում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Թրամփը նշել էր, որ «շատ լավ հեռախոսազրույց է ունեցել չինացի առաջնորդի հետ: Ակնկալվում է, որ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման թեման լինելու են առևտրային տարաձայնություններն ԱՄՆ և Չինաստանի միջև: 2018-ի նոյեմբերին ԱՄՆ նախագահը հրաժարվեց Պուտինի հետ հանդիպումից Արգենտինայում G20-ի շրջանակում: Թրամփն իր որոշումը հիմնավորեց Մոսկվայի և Կիևի հարաբերությունների սրացմամբ Կերչի նեղուցում միջադեպից հետո: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |