The New York Times. Թրամփը հաստատել է Իրանին հարվածը, հետո՝ չեղարկել որոշումը

The New York Times. Թրամփը հաստատել է Իրանին հարվածը, հետո՝ չեղարկել որոշումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածներ հասցնելուն այն բանից հետո, երբ իրանական ուժերը խոցեցին ԱՄՆ անօդաչու թռչող սարքը, սակայն հետո չեղարկել է որոշումը: Այդ մասին հայտնել է The New York Times-ը:

«Նախագահ Թրամփը հավանություն է տվել Իրանին ռազմական հարվածներ հասցնելուն ի պատասխան ամերիկյան ԱԹՍ խոցմանը, սակայն, ավելի ուշ չեղարկել է որոշումը»,-ասվում է նյութում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ աղբյուրների, «հունիսի 21-ի 03:00-ին (Երևանի ժամանակով) Սպիտակ տանը նախագահի հիմնական օգնականների և Կոնգրեսի ղեկավարների ակտիվ խորհրդակցություններից և վեճերից հետո զինվորականներն ու դիվանագետները կարծում էին, որ հարվածներ կհասցվեն»:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ԱՄՆ-ն պետք է սկսեր գրոհը մինչ Իրանում հունիսի 21-ի լուսաբացը՝ «նվազագույնի հասցնելու համար ռիսկը իրանցի զինվորականների կամ քաղաքացիական անձանց համար»: «Սակայն, շուտով ԱՄՆ զինվորականներին հայտնեցին, որ գրոհն անորոշ ժամանակով չեղարկվում է»,-ասվում է նյութում:

Ըստ թերթի, այդ գործողությանը կողմ էին հանդես գալիս Մայք Փոմփեոն, ԿՀՎ ղեկավար Ջինա Հոսփելը, ինչպես նաև ԱՄՆ ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնը:

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը հայտարարել էր, որ Իրանի զինվորականներն ամերիկյան «լրտեսող» անօդաչու սարք են խոցել: ԱՄՆ-ն հաստատել է կորուստը: Դրոնը եղել է Օրմուզի նեղուցի շրջանում: Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ենթադրյալ ներխուժումն իր օդային տարածք՝ զգուշացնելով «նման սադրիչ գործողությունների» հետևանքների մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---