Արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ. Հակառուսական ակցիաներ Թբիլիսիում

Արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ. Հակառուսական ակցիաներ Թբիլիսիում

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը:

Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիաներում տուժել է ավելի քան 50 մարդ, որոնց մեծ մասը ոստիկաններ են: Կան նաև մի քանի տասնյակ բերման ենթարկվածներ:

Ավելի վաղ ցուցարարները պահանջել էին երկրի ներքին գործերի նախարարի և խորհրդարանի նախագահի հրաժարականները, այնուհետև խորհրդարանի շենքը գրոհելու փորձ արել:

Բողոքի ակցիաներին արձագանքել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նա հայտարարել է, որ խորհրդարանի շենքի առջև զանգվածային անկարգությունների կազմակերպիչները պատասխանատվություն են կրելու իրավիճակն ապակայունացնելու փորձի համար:

Բողոքի գործուղությունները ստիպել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 21-ին ընդհատել իր այցը Բելառուս և վերադառնալ Թբիլիսի: Նա հայտարարել Է, որ նրանք, ովքեր խրախուսում են ներքին դիմակայությունը Վրաստանում, պաշտպանում են Ռուսաստանի քաղաքականությունը և իրականացնում են Կրեմլի ծրագրերը:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել