Մակունց. Վեթինգը, ամենայն հավանականությամբ, կիրականացնի ԲԴԽ-ն21 հունիսի 2019 - 16:39 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դատական համակարգում վեթինգը, ամենայն հավանականությամբ, կիրականացնի Բարձրագույն դատական խորհուրդը: «Քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե որն է ամենաարդյունավետ ճանապարհն այն իրականացնելու համար՝ սկսել նախագծով կամ այլ ճանապարհով: Այժմ աշխատում ենք նաև նախագծի վրա: Մանրամասներն այս պահին չեմ հրապարակի: Մինչև ամսվա վերջ այդ թեմայով հրապարակում արդեն կլինի, թե ինչպես ու ինչ ուղիներով ենք պատկերացնում վեթինգը: Ես հաստատում եմ, որ, ամենայն հավանականությամբ, իրականացնող մարմինը լինելու է հենց ԲԴԽ-ն»,- ասել է Մակունցը: Ավելի վաղ Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրել Գրիգոր Բեքմեզյանին. նա «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն էր: Խմբակցությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին նույնպես առաջադրել է որպես ԲԴԽ անդամի թեկնածու: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |