Խոստացել են կաշառքով վաղաժամկետ զորացրել. ԱԱԾ-ն քրգործ է հարուցել21 հունիսի 2019 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Երկու քաղաքացի, ՀՀ զինված ուժերի որոշ հրամանատարների և քաղաքացիների ներկայանալով որպես ՀՀ կառավարության հատուկ ծառայության գեներալներ, 2018-ի սեպտեմբերից խաբեությամբ պահանջել և հափշտակել են $600-1500-ական` ժամկետային զինծառայության մեջ գտնվող նրանց որդիներին ցանկալի ստորաբաժանումներում տեղավորելու կամ վաղաժամկետ զորացրելու համար: ՀՀ ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոնի փոխանցմամբ, նրանք կրել են համապատասխան ուսադիրներով համազգեստ: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Նշված անձինք ՀՀ ԱԱԾ-ում խոստովանել են իրենց մեղքը: Կատարվում է նախաքննություն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |