Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը սպասվում է սեպտեմբերի 26-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը սպասվում է սեպտեմբերի 26-ին: Հանդիպումը տեղի կունենա Նյու-Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 63-րդ նիստի շրջանակներում: Օրերս Նյու-Յորքում տեղի ունեցավ Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Ալի Բաբաջանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:



Ինչպես հաղորդում է Anatolian Agency-ն, եռակողմ հանդիպումից առաջ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը առանձին հանդիպումներ կունենա Ալի Բաբաջանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:



Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---