Դեսպան. ՀՀ-ն շարունակում է Իրանի հետ եղած տնտեսական ծրագրերը24 հունիսի 2019 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կողմնակից է Իրանի շուրջ ստեղծված խնդիրների խաղաղ և բանակցային ճանապարհով լուծմանը և պատրաստ է հնարավորինս աջակցել հարևան Իրանին և բարեկամ իրանցի ժողովրդին: Այս մասին PanARMENIAN.Net ի զրույցում ասաց Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը: Հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը ներկա պայմաններում, դեսպանն ասել է, որ տնտեսական հարաբերությունների առումով՝ ՀՀ-ն շարունակում է գոյություն ունեցող ծրագրերի իրականացումը և նոր պայմաններում փորձում է գտնել գործակցության լրացուցիչ հնարավորություններ: «Առկա ծրագրերը, հատկապես ենթակառուցվածքների հետ կապված (էներգետիկա, գազ, ճանապարհներ և այլն) անպայմանորեն պետք է իրագործվեն: Ինչ վերաբերում է առևտրի և փոխադարձ ներդրումներին առնչվող ծրագրերին, պատժամիջոցների հետ կապված լուրջ խոչընդոտների առկայության պայմաններում (բավական է վկայակոչել միայն բանկային սահմանափակումները) անհրաժեշտ է լավագույնս օգտագործել ստեղծված նոր հնարավորությունները: Խոսքը առաջին հերթին ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրին է վերաբերում: Այստեղ հիմնական խնդիրը ԵԱՏՄ 180 մլն և Իրանի 80 մլն բնակչությամբ շուկաների փոխկապակցման իրական հնարավորությունն է, և այս համատեքստում Հայաստանի բարենպաստ դիրքը՝ որպես կապող օղակ», - մասնավորեցրել է դեսպանը: Թումանյանը նշել է, որ այս օրերին շարունակում է իր հանդիպումները իրանական գործարար շրջանակների հետ և, ԵԱՏՄ-Իրան գործակցության մեջ Հայաստանի դրական դերակատարմանը զուգահեռ, ներկայացնում եմ մի շարք քաղաքական նպաստավոր գործոններ: «Հայաստանը բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ ունի Իրանի հետ, ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է և լավ հարաբերություններ ունի ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ, Հայաստանը լավագույնս գործակցում է ԵՄ-ի հետ, բարեկամական և գործընկերային հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ: Այսպիսով Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացման համար առկա են որոշակի նախադրյալներ, որոնք ստեղծված չափազանց բարդ պայմաններում կարող են դրական ազդեցություն ունենալ», - ասել է դեսպանը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Իրանի դեմ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |