Հունիսի 27-ից օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հունիսի 27-ից օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`հունիսի 24-26-ը՝ հյուսիսային շրջաններում, 27-29-ը՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Երևանում՝ հունիսի 24-26-ը` երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-29-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: Հունիսի 24-26 Երևանում ցերեկային ժամերին կարող է գրանցվել +39:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---